National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.03.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք նախագծեր
1 / 8

Խորհրդարանը մարտի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատաության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հակիրճ ներկայացնելով կատարված փոփոխությունները՝ նախարարը նշեց, որ վերանայվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը եւ պաշտոններին ներկայացնող պահանջները: Սահմանվել է դրույթ, համաձայն որի՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործառույթներն իրակացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են  կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ պայմանններով  անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով վերջիններիս գործունեության առանձնահատկությունները: Ամբողջությամբ վերանայվել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ քննչական ենթակայությանն առնչվող հատվածը: Նախագծերի փաթեթում կատարվել են նաեւ մի շարք խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ելույթում անդրադարձավ նախորդ շաբաթ արտահերթ ռեժիմով քննարկված եւ ընդունված՝ ԲԴԽ-ին մի շարք լիազորություններով օժտելու նախագծին: Նրա խոսքով՝ մտահոգություն կա, որ դատական համակարգն առաջիկայում կոլապսի է ենթարկվելու, որովհետեւ ինքնաբացարկների տարափը դատական նիստեր անցկացնելու հնարավորություն չի ընձեռելու: Պատգամավորը բարձրացրեց նաեւ ԲԴԽ-ում քննվող դատավորների գործերի հրապարակայնության հարցը:

Ռուստամ Բադասյանը եզրափակիչ ելույթում պարզաբանեց, որ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է իր դիտարկումները դեռեւս առաջին ընթերցման քննարկման ժամանակահատվածում, որոնք ամբողջությամբ տեղայնացվել են երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում: Նշվեց, որ նախագծի ընդունման առնչությամբ ԱՆ-ն չունի որեւէ առարկություն, եւ այն չի պարունակում որեւէ հակասահմանադրական դրույթ: Նա նաեւ ընդգծեց, որ կոլապսի որեւէ հիմք չկա:

Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նաեւ ՀՀ քրեական օրենսգիրքն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նրա խոսքով՝ բազմաթիվ մասնագիտական քննարկումների արդյունքում կատարվել են լայնածավալ փոփոխություններ: «Եվ քանի որ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը կարգավորում են բավականին բարդ հարաբերություններ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քնարկումներից հետո համատեղ որոշում ենք կայացրել, որ նախագծին «դեմ» քվեարկություն կլինի, որ հնարավորություն լինի այն վերադարձնել առաջարկների ներկայացման փուլ: Մեկ-երկու հարց կա, որ պետք է քննարկենք ու բացառենք որեւէ սխալ, որից հետո հաջորդ լիագումարի ընթացքում կկարողանանք քննարկել օրենսգիրքը»:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: Ըստ զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են պաշարների գնահատմանը եւ վերագնահատմանը, արդյունահանման իրավունք ստանալուն: Ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնք կգնահատվեն եւ կհաստատվեն 2021-ից, իրավաբանական անձն արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի համար, որտեղ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Մինչեւ 2021-ը գնահատված եւ հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի դեպքում ժամկետային սահմանափակում չի կիրառվի: Առաջարկվում է նաեւ նախապատվություն տալ այն դիմումատուին, որն առաջինն է դիմում  ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար: Լիլիա Շուշանյանն անդրադարձավ նաեւ գործունեությունը դադարեցրած հանքավայրերի վերահսկողության խնդրին: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am